01 Dec

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի կողմից անցկացվեց հերթական միջֆակուլտետային խաղը: Այս անգամ բանավիճում էին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը և Սկզբնական կրթության ֆակուլտետը: Թեման հետևյալն էր՝ << Սեռական դաստիարակությունը պարտադիր է տարրական դպրոցներում>>: Խաղի դատավորներն էին՝ ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի նախագահ Ժենյա Պետրոսյանը, փոխնախագահ՝ Սարգիս Միրզոյան և Սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի նախագահ Արա Վարդանյանը: Խաղն ընթացավ թեժ քննարկումներով, դիպուկ հարցադրումներով և կոնկրետ փաստերով: Երկու կողմերն էլ փորձում էին պաշտպանել իրենց դիրքորոշումը՝ ներկայացնելով հստակ փաստեր: Ինչպես յուրաքանչյուր խաղի վերջում, այս անգամ ևս խաղի ժյուրիի անդամները խոսեցին կողմերի առավելությունների և թերությունների մասին, հայտնեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները: Սկզբնական կրթության ֆակուլտետը, որը հանդես էր գալիս <<Դեմ>> դիրքորոշմամբ՝ ավելի հստակեցված ներկայացրեց իր տեսակետը, որով և ապահովեց իր հաղթանակը այս խաղում:
ՀՊՄՀ ՈՒԽ շնորհավորում է երկու թիմերին, մաղթելով նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ:
15235683_198940590564717_2856673049915272098_o

15325132_198940440564732_1765529264957205174_o