01 Dec

ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում այս օրը հիշվող և ուսուցանող օր դարձավ: Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհրդի Բնապահպանության ակումբը կազմակերպել էր սեմինար-քննարկում՝ <<Բնական աղետներ>> խորագրով: Այն հագեցված էր տեղեկատվությամբ, բազմաբովանդակ խորհուրդներով և օրինակներով: ՈՒսանողները ստանալով գերհագեցած տեղեկատվություն հնչեցրին բազմապիսի հարցեր՝ ստանալով բավարար պատասխաններ ծավալեցին ակտիվ քննարկում: Ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում Բնապահպանության ակումբին՝ ցանկանալով բազմապիսի նմանատիպ սեմինարներ:
Հարգանքով՝ բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ
Նյութը՝ լրատվական հանձնաժողովի պատասխանատու Անի Ղալաչյանի