02 Dec

Այսօր կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ելույթ ունեցավ ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Սոցիալական հանձնաժողովի կողմից հրավիրված <<Փրկություն>> թատերախումբը: Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ ներկայացրեցին <<Ճանապարհ դեպի անկախություն>> խորագիրը կրող թատերական ներկայացումը:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում թատերախմբին բովանդակալից և հրաշալի ներկայացման համար: