06 Dec

Այսօր կայացավ ՀՊՄՀ <<Լավագույն ուսանող>>-ի ընտրությունը :
ՀՊՄՀ 10 ֆակուլտետների լավագույն ուսանողները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները ,հասարակական ,գիտական գործունեությունը ,օտար լեզուների քննության արդյունքները,որից հետո դուրս եկան ընտրասենյակից:
Ընտրությանը ներկա էր ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը :
Ընտրությունը բարձր և անաչառ մթնոլորտում անցկացրեց <<Լավագույն ուսանող>> մրցույթի հատուկ ձևավորված հանձնաժողովը ,որը գլխավորում էր ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Էդիկ Գուլյանը :
Քվեարկությանը ներկա էին 21 ուսանող-պատվիրակներ,ովքեր բաց քվեարկությամբ ընտրեցին 2016 թվականի <<Լավագույն ուսանող>>-ին:
Դե ինչ ,հետաքրքրե՞ց ՝ով է լինելու 2016 թվականի <<Լավագույն ուսանող>>-ը .ուրեմն դեկտեմբերի 12-ին ՝ժամը 14:30 –ին,միացի՛ր <<Լավագույն ուսանող >> մրցանակաբաշխության տոնական համերգին:
15310221_617402918444334_1017708901_n

15354273_617402838444342_1099337548_o

15368812_617402668444359_1011080522_o

15397795_617402765111016_1351525504_o

15397858_617402748444351_1469147528_o

15401336_617402745111018_1830107049_n

15409514_617402895111003_1111688377_o

15409530_617402638444362_1406331642_o

15409742_617402851777674_892295696_o

15409763_617402831777676_568327023_o