08 Dec

Երկրաշարժը մեռնող և վերածնունդ առնող երևույթ է, այն վարկյանների ընթացքում փոշիացնում է ամեն ինչ, իսկ այդ ամենը վերականգնելու համար տարիներ են հարկավոր:
1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին: Տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 11 անց 41 րոպեին ՀՊՄՀ Բանասիրական Ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերին: Միջոցառման առաջին մեկ րոպեն լռության րոպեն էր, հարգանքը մեր ընկերների կորստի: Այս միջոցառումը իր մեջ ներառում էր տեղեկատվական հագեցած բազա: ՈՒսանողները հանդես եկան զեկույցներով, ամեն մի զեկույց մի՛ սրտի, մի՛ հոգու խոսք էր հանրությանը: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները: Զեկույցները ներկայացված էին հետաքրքիր մոտեցումներով, միայն նրանց խորագրերը արդեն մի ողջ հայության պատմություն էր՝ << Քսանութամյա ռեքվիեմ>>, <<Ճակատագի՛ր,հայը հաղթել է քեզ>>, << Երկրաշարժի արձագանքը գրակունության մեջ>>, <<Ապրող հարգանք>>: Լսարանը հուզված էր, ոմանց հիշողություններն այցելել էին, ոմանց էլ կարոտն էր տանջում, ոմանց էլ…
15423519_1267463736630171_1106551321_n