08 Dec

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի բանավեճի ակումբն անցկացրեց իր հերթական միջֆակուլտետային խաղ: Մրցակցային թեման էր՝ <<Բնության հաշվին տնտեսության զարգացումը արդարացված է>>: Բանավիճում էին Բանասիրականի և Կուլտուրայի ֆակուլտետները: Մրցատյանի կազմում էին ՀՊՄՀ ՈՒսանողական խորհրդի բանավեճի ակումբի նախագահ Ժենյա Պետրոսյանը, փոխնախագահ՝ Սարգիս Միրզոյանը և Սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի նախագահ Արա Վարդանյանը: Խաղում առկա էր առողջ մրցակցություն, դիպուկ հարցադրումներ, մտքի և խոսքի ճկունություն: Նպատակը մեկն էր՝ հաղթանակ, ընտրել այն լավագույնին, ում խաղը ևս մեկ անգամ կվայել եզրափակչում: Մրցատյանի կազմը, դիտարկելով երկու թիմերի խաղը, իրենց առավելություններով ու թերություններով, հաղթող ճանաչեց Բանասիրական ֆակուլտետին: Նշենք, որ Բանասիրական ֆակուլտետը հանդես էր գալիս <<Դեմ>> դիրքորոշմամբ:
ՀՊՄՀ ՈՒԽ շնորհավորում է հաղթող թիմին, մաղթելով նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ:
15356932_1267464889963389_560549056_n

15424495_1267464879963390_1655645918_n