09 Dec

Այսօր դեկտեմբերի 9-ին ՀՊՄՀ ինտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամենախելացիների համառ ու լարված մրցապայքարի երկրորդ կիսաեզրափակիչ միջֆակուլտետային խաղը, որի արդյունքում երեք ֆակուլտետի թիմեր անցան հաջորդ փուլ: Հաղթող թիմերն են Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի, Հատուկ կրթության ֆակուլտետի և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմերը: Հիշեցնենք, որ նախորդ խաղում եզրափակիչ էին դուրս եկել Բանասիրական ֆակուլտետի, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների թիմերը։ Ո՞վ կլինի այս 6 ֆակուլտետների թիմերից ամենախելացին ու ինտելեկտուալը, ո՞վ կկարողանա նվաճել ՀՊՄՀ ինտելեկտուալի գավաթը պարզ կլինի արդեն եզրափակչի ամենաթեժ ու հետաքրքիր խաղին։ 15397779_741907942627221_926625125_o

15398938_1040379462774485_375427818_o

15409568_1040379269441171_1943611854_o

15419475_1040379352774496_839571145_o