12 Dec

Այսօր Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին տոնական միջոցառման ընթացքում, իսկ ՀՊՄՀ 2016 թվականի Լավագույն ուսանող ճանաչվեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Արման Թադևոսյանը: Ամռանը նա կմեկնի Հունաստան` Հռոդոս: Վերջինս իր երախտագիտությունը հայտնելով նման գնահատանքի համար, հայտարարեց. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Մանկավարժականի սանը ու էլ ավելի մեծ պատիվ լինել լավագույն ուսանողը, ինչը նաև պարտավորեցնում է»:
Տոնական միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով:
Նշենք, որ ֆակուլտետների «Լավագույն ուսանողներ» են ճանաչվել՝ Հատուկ կրթության ֆակուլտետից Վարդուհի Բաղդասարովան, Սկզբնական կրթության ֆակուլտետից՝ Լալա Սահակյանը, Արման Թադևոսյանը՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետից, Մարիամ Հակոբյանը՝ Կուլտուրայի ֆակուլտետից, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի լավագույնը Էլինա Մկրտումյանն էր, Օտար լեզուներինը՝ Ռոզա Աբրահամյանը, Աստղիկ Բոյաջյանը՝ Բանասիրական ֆակուլտետից, Կենսաբաության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետից Աշոտ Մկրտչյան,Կրթության հոգեբանության ֆակուլտետից Լիլիթ Մայիլյանը, իսկ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետինը՝ Մանե Սևաչյանը:
2

3

4