16 Dec

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ ակումբը նախաձեռնել էր հանդիպում, որի ընթացքում տեղի ունեցավ <<ՀՊՄՀ ինտելեկտուալ գավաթ>> մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլում իրենց ուժերը չափեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Հատուկ կրթության, Պատմության և իրավագիտության ֆակուլտետները: Մրցատյանի կազմում էին՝ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Պարույր Գալստյանը, Արիս Աֆրիկյանը, Ինտելեկտուալ ակումբի նախագահ Էլյա Խաչատրյանը:
Հզոր, հաղթական, առողջ և մրցակցային խաղ էր, որի ընթացքում փոքրիկ անակնկալային հարցերի բացահայտումներ եղան: Առողջ մրցակցությունը հանգեցրեց բերկրալի հաղթանակի: Առաջին տեղը գրավելով՝ ինտելեկտուալ գավաթը վերցրեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, երկրորդ տեղը գրավեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ երրորդ տեղում էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը:
ՈՒսանողական խորհրդի նախագահ՝ Ներսիկ Մարգարյանը շնորհակալական խոսք հղեց կազմակերպիչներին նմանատիպ գործուն ու հետաքրքիր խաղի համար և շնորհավորեց հաղթող թիմերին, ցանկանալով բազում հաղթանակներ: Ինտելեկտուալ ակումբի նախագահ՝ Էլյա Խաչատրյանը գոհունակության և շնորհակալության խոսքեր հայտնեց բոլոր մասնակիցներին խաղի մեջ ակտիվ ներգրավածության համար:
ՀՊՄՀ ՈՒԽ շնորհավորում է հաղթող թիմերին, մաղթելով նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ:
15497798_331583720567875_66676692_n

15497907_331583773901203_858157408_n

15515808_331582763901304_1241706013_o

15554872_331583653901215_1904373863_n

15570968_331583570567890_2131198529_n

15577478_331583640567883_1925161819_n