21 Dec

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Կուլտուրայի ֆակուլտետի կարմիր դահլիճում տեղի ունեցավ Student TV ՀՊՄՀ ՈՒԽ առցանց հեռուստաալիքի առաջին հաղորդման պրեմերիան:
Պրեմերիային ներկա էին ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ֆակուլտետի ՈՒԽ նախագահները, հանձնաժողովների, ակումբների պատասխանատուները և բազում ուսանողներ:
Մինչ առաջին հաղորդումը դիտելը իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Student TV հեռուստաալիքի պատասխանատուներ Սոնա Խաչատրյանը, Սոնա Գրիգորյանը և Նարեկ Եղիազարյանը: Նրանք հակիրճ ներկայացրին հեռուստաալիքի մասին, թե հետագայում ինչ գործունեություն են ծավալելու: Իրավունքների և շահերի պաշտպանությունից մինչև ժամանց, ահա այն գաղափարը որի շուրջ հավաքվել են ՀՊՄՀ մի շարք ուսանողներ:
Ուսանողներին նվիրված տոնական թողարկմամբ տրվեց ՀՊՄՀ ՈՒԽ առցանց հեռուստաալիքի Student TV հաղորդումների մեկնարկը:
Առաջին թողարկումը դիտելուց հետո իր շնորհավորական խոսքը ասաց ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ցանկանալով կանաչ ճանապարհ հեռուստաալիքին: 15657986_1098277873618250_1503347398_o

15658685_1098277890284915_1101810268_o

15681838_1098277893618248_814158851_o