21 Dec

Այսօր ՀՊՄՀ հենակետային վարժարանում տիրում էր ինտելեկտուալ տրամադրություն:
ՀՊՄՀ ՈՒԽ ինտելեկտուալ ակումբը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հետ համատեղ, կազմակերպել էր մասնագիտական բնույթ կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը տեղի ունեցավ վարժարանի հարկի տակ:
Հենակետային վարժարանի նախապես կազմավորված թիմերին, որպես ավագ ընկերներ, միացան ԿՔԱ ֆակուլտետի ուսանողները:
Ձևավորված 3 թիմերից իր տրամաբանական մտածողությամբ և մասնագիտական գիտելիքներով փայլեց ու պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց <Արևներ> թիմը:
Խաղը վարում էր ՀՊՄՀ ՈՒԽ ինտելեկտուալ ակումբի նախագահ՝ Էլյա Խաչատրյանը, իսկ ժյուրիի կազմում էին վարժարանի հարգարժան ուսուցչուհի Կարինե Կոկանյանը, ԱԽ արտաքին կապերի պատասխանատու Գարեգին Լպուտյանը, ԿՔԱ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Թամարա Մնացականյանը:
Խաղի ավարտին ներկաները հայտնեցին իրենց գոհացուցիչ և շնորհակալական խոսքերը՝ ակնկալելով համագործակցության շարունակությունը:15658586_1881107582123804_917661323_o

15696263_1881108012123761_649500247_o