23 Dec

Այսօր ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Ամենախելացին>> մրցույթը: Մրցույթին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Մրցատյանի կազմում էին Սոցիալական հանձնաժողովի նախագահ Անի Խաչատրյանը, Բանավեճի ակումբի նախագահ Ժենյա Պետրոսյանը և Կրթության հոգեբանոթյան և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Ժաննա Մանուկյանը: Խաղը վարեց Ինտելեկտուալ ակումբի նախագահ Էլյա Խաչատրյանը:
Պայքարն ընթացավ բավականին հետաքրքիր և լարված: Արդյունքում <<Ամենախելացիի>> կոչմանն արժանացավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Ավետիսյանը: Երկրորդ տեղում էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Մարատ Գրիգորյանը, իսկ երրորդ տեղում՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրտչյանը: Որպես մրցանակ հաղթող ուսանողները ՀՊՄՀ ՈՒԽ-ի կողմից ստացան խրախուսական պարգևներ:
Խաղից անմիջապես հետո ներկաները Ինտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ մասնակցեցին <<Կասկածելի երեկո>> և <<Ալիաս>> խաղերին: Խաղերն ընթացան անզուգական հումորի և ընկերական մթնոլորտում:
Ինչպես նշեց մեզ հետ զրույցում ՀՊՄՀ ՈՒԽ Ինտելեկտուալ ակումբի նախագահ Էլյա Խաչատրյանը, կարևոր է նմանատիպ խաղերի ավելի հաճախակի կազմակերպումը, քանի որ դրանք դրական ազդեցություն են թողնում, թե՛ տրամաբանության զարգացման, թե՛ գիտելիքների ամրապնդման և թե՛ ուսանողական ժամանցի կազմակերպման համար:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է բոլոր ուսանողներին, իսկ հաղթողներին ցանկանում էլ ավելի մեծ ձեռքբերումներ:
15682268_1051743631638068_923640473_o

15682448_1051743458304752_1486065851_o