23 Dec

ՀՊՄՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել էր միջֆակուլտետային եզրափակիչ խաղ, որի թեման էր՝ << Գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին հանուն խաղաղության>> ։ Բանավիճում էին Բանասիրական և Հատուկ կրթության ֆակուլտետները։ Բանասիրական ֆակուլտետը ներկայացավ դեմ, իսկ Հատուկ կրթության ֆակուլտետը կողմ դիրքորոշումներով։ Մրցատյանի կազմում էին՝ հումանիտար ընթերցասրահի տնօրեն Տիգրան Պետրասյանցը, ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ՈՒԽ բանավեճի նախագահ Ժենյա Պետրոսյանը, ՈՒԽ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Պարույր Գալստյանը։ Բանավեճը ընթացավ մրցակցային և գործուն մթնոլորտում։ Թիմերը ներկայացան հետաքրքիր և դիպուկ փաստարկներով։ Խաղի ավարտին ընդհանուր միավորներով հաղթող ճանաչվեց Բանասիրական ֆակուլտետը։ Հաղթող թիմին ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը հանձնեց պատվոգրեր, ՀՊՄՀ ՈՒԽ գրիչներ, իսկ Պետրոսյանցը երկու թիմերին էլ նվիրեց գրքեր և հորդորեց ուսումնասիրել պատմությունը խորքային։ ՀՊՄՀ ՈՒԽ-ն շնորհավորում է հաղթող թիմին, շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին։15682124_749498041868211_864007963_o

15682154_749498045201544_881538620_o