24 Dec

Օրերս Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում կայացավ «Ամանորը երեխաներին» միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀԵՀԵՄ Հոգևոր պատասխանատու Տ.Սիփան վարդապետ Գևորգյանի գլխավորությամբ և մի խումբ երիտասարդների, ուսանողների, կամավորների և բարի մարդկանց աջակցությամբ: ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը՝ ի դեմս Սոցիալական հանձնաժողովի, նույնպես իր ավանդն ունեցավ միջոցառման կայացման գործում՝ Հայրավանքի և Բերդկունք գյուղի շուրջ 220 երեխաների համար պատրաստելով գեղեցիկ նվերներ: Մեզ հետ զրույցում ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Սոցիալական հանձնաժողովի նախագահ Անի Խաչատրյանը նշեց. << <<Ամանորը երեխաներին>> միջոցառումը ինքնին յուրահատուկ մի ծրագիր էր: Շատ ուրախ ենք, որ մեր իրականությունում կազմակերպվում և անցկացվում են նմանատիպ բարեգործական միջոցառումներ և առավել ուրախալի է, որ նման նախագիծը իրականացվում է մեր եկեղեցականների և երիտասարդների համատեղ ջանքերով: Մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին և լիահույս, որ նման համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու>>:collage