28 Dec

Այսօր ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը հանդիպեց բուհի ֆակուլտետային ուսանողական խորհուրդների, ակումբների և հանձնաժողովների ղեկավարներին՝ ամփոփելու անցնող տարվա արդյունքներն ու նախանշելու գալիք տարվա անելիքները:
Նշանակալի հաջողությունների և ձեռքբերումների մաղթանքներով Ներսիկ Մարգարյանը շնորհավորեց ՈւԽ կառույցների ներկայացուցիչների Նոր տարին և Սուրբ Ծնունդը, ապա ներկայացրեց հանդիպման նպատակը:
Հանդիպման ընթացքում անդրադարձան տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, քննարկեցին տարվա ձեռքբերումները, խնդիրները և այլ հարցեր: Ուսխորհրդականները ներկայացրին իրենց առաջարկությունները հետագա գործունեության վերաբերյալ և իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՈՒԽ նախագահին նման մտերմիկ զրույցի համար:
15748127_1266798340046089_1646102258_o

15748734_1266798316712758_513108499_o

15696256_1266798323379424_1209625757_o