11 Jan

Հարգելի՛ ուսանողներ, հայտարարվում է ՀՊՄՀ ՈՒԽ նախագահի մրցույթ: Մրցույթին կարող են դիմել ՀՊՄՀ բակալավրիատի, մագիստրատուրայի և հետբուհական ծրագրով սովորող բոլոր ուսանողները: Ցանկացողները ՀՊՄՀ ՈՒսանողական խորհուրդ ներկայացնեն՝
1. մեկ 3×4 չափի լուսանկար,
2. ինքնակենսագրություն,
3. դիմում:
Դիմում-հայտերը ընդունվում են սույն թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 25-ը: