27 Jan

Այսօր՝ հունվարի 27-ին, տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը: Ընտրությանը ներկա էին ուսանողները և հետբուհական մասնագիտական կրթությամբ անձինք, ովքեր մինչ ընտրությունը ծանոթացան ընտրական կարգին, որից հետո առաջադրվեց ՈՒԽ նախագահի թեկնածությունը։ Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ընտրող 56 անձանցից ներկա էին 47-ը։ Քվեարկության արդյունքում Ներսիկ Մարգարյանը միաձայն վերընտրվեց ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ:
ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ չորս տարվա ընթացքում պահպանվել է Ուսանողական խորհրդի կայուն դիրքը, գրանցվել են մի շարք հաջողություններ, ձեռքբերումներ՝ սերտորեն համագործակցելով կարևոր կառույցների հետ: Իսկ ամենակարևորն այն է, որ առաջնային տեղում է եղել ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելը: Իր ելույթի վերջում հավելեց, որ միասնական և համերաշխ աշխատելու դեպքում ապագայում էլ ավելի մեծ նվաճումներ են սպասվում:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է մեր ավագ ընկերոջը, մաղթելով նորանոր ձեռքբերումներ, նվաճումներ և իհարկե նախագահական վերելքի տարիներ:
16296085_1294323520626904_1089751984_n