10 Feb

Այսօր ողջ համալսարանում տիրում էր տոնական տրամադրություն: Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում:
«Սիրո մի ժամվա մեջ՝ մի ամբողջ կյանք». ահա Բալզակյան այս աֆորիզմով աբովյանականները լցրին օդը թարմ սիրով և քնքշությամբ: Սիրո բարերար Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ՈՒԽ-ականները մեծ սիրով և ջերմությամբ բաժանեցին ուսանողներին աղի բլիթները և աֆորիզմներով թերթիկներ՝ մաղթելով նրանց փոխադարձ և հավիտենական սեր: Երբ հոգիդ լի է սիրով և ջերմությամբ, կյանքդ լուսավորվում է, շուրջդ ամեն ինչ ծաղկում է:
Թող Սուրբ Սարգսի բարեխոսությամբ և օրհնությամբ սերն ապրի բոլորիս սրտերում:
Շնորհավորում ենք սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը և մաղթում ենք բոլորին սիրելու ու սիրված լինելու բերկրանքը, քանի որ սիրո ուժն է պտտում երկրագունդը:
16508486_393655087660315_7961293328083559000_n

16684190_393654720993685_4665817776770053403_n

16707652_1861858114053198_3760426558533833925_o