20 Feb

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը շատ պատեհ է գրքի նկատմամբ սեր և ակնածանք սերմանելը: Այդ առթիվ ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների ուսանողական խորհուրդներ նախատեսել էին մի շարք միջոցառումներ:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Հատուկ կրթության ֆակուլտետների նախաձեռնությամբ գրքեր նվիրեցին թե՜ պրոֆեսորադասախոսական կազմին և թե՜ ուսանողներին, իսկ Սկզբնական կրթության ֆակուլտետը անակնկալ էր պատրաստել համալսարանի թիվ 57 դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար:
Նրանք հյուրընկալվեցին դպրոցում և երեխաներին նվիրեցին հայկական ժողովրդական հեքիաթների գրքեր: Ի պատասխան այդ ամենի՝ փոքրիկներն արտասանեցին հատվածներ՝ Ամենայն հայոց բանաստեղծի պոեզիայից: Օրվա խորհուրդը ամփոփվեց հետևյալ նշանաբանով. «Գի՛րք կարդացեք հորդորի փոխարեն. պարզապես գի՛րք նվիրենք»:
16640981_1212461542202076_5834953060389156176_n

16830252_1912115442356351_1365018460_n

16880384_1912116025689626_775865656_o

IMG_1169

IMG_1179

IMG_1185

IMG_1194

IMG_1199