21 Feb

Այսօր ՀՊՄՀ ՈՒԽ Ւնտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ սպասված “Գուշակիր մեղեդին” միջֆակուլտետային խաղը: Խաղին մասնակցում էին 10 ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից: Խաղի ընթացքում մասնակիցները 1 րոպե մեղեդին լսելուց հետո պետք է գուշակեին երգի և երգչի անունները:
Խաղն անցկացվեց 3 փուլով և ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող ճանաչվեց ամենաակտիվ և երաժշտասեր մասնակիցը՝ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ներկայացուցիչ Գասպարյան Ժորան:
ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է բոլոր մասնակիցներին և խոստանում, որ նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
16837978_232252330570993_276653571_n

16880673_232252720570954_1338704030_o