23 Feb

Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը պատիվ ունեցավ ընդունելու Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր պատասխանատու Տ.Սիփան վարդապետ Գևորգյանին, ՀԵՀԵՄ-ի հոգևոր համակարգող Գեղամ սարկավագ Ավետիսյանին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Լորիս սարկավագ Անդրեասյանն, ներկա էր նաև ՀՊՄՀ Ուսանողաական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:
Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթքով»: «Պահքի նշանակությունը հավատացյալի կյանքում» թեմայով զեկույց ներկայացրեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։ Իր խոսքում սարկավագը նշեց. «Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք»: Հավարտ զեկույցի տեղի ունեցավ ակտիվ քննարկում և հարց ու պատասխան։ Ուսանողներին հուզող հարցերին պատասխանեց Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը։
Հանդիպումն ավարտվեց «Տերունական» և «Պահպանիչ» աղոթքներով:
16797832_1065149006922397_4034476101580269658_o

16819372_1065148640255767_2426280730823919896_o

16835961_1065148646922433_4624434596240330568_o

librari1