25 Feb

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։
«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» և «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:
«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում «Հայկյան» մրցանակ շնորհվեց ՀՊՄՀ ուսանողական խորհրդին «Ամառային դպրոց» ուսանողների փոխանակման ծրագրի համար;
Կեցցե՛ս ՀՊՄՀ ՈՒԽ ողջ կազմ: Կեցցե՛ք, սիրելի՛ ընկերներ, սա բոլորիս հաղթանակն է,սա մեր միասնականության,աշխատասիրության , նվիրվածության երաշխիքն է: Մեր Ուսանողական խորհրդի պատիվը բարձր ենք պահելու.սա նոր լավագույն ծրագրերի սկիզբն է միայն…
Բարի գալուստ նոր ուղի , նոր հաղթանակած ճանապարհ: Բոլորիս անունից ենք ասում՝ հպարտ ենք,որ ՀՊՄՀ ՈՒԽ-ական ենք…
3