01 Mar

ՀՊՄՀ ուսանողական խորհրդի բնապահպանության հանձնաժողովը կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին համալսարանի 7 ֆակուլտետները։ Մրցատյանի կազմում էին ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ինտելեկտուալ ակումբի հանձնաժողովի նախագահ Էլյա Խաչատրյանը և պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ավետիք Գևորգյանը: Խաղն անցավ գործուն մթնոլորտում, թիմերն ունեին բարձր պատրաստվածություն։ Մրցակցային պայքարում հաղթող ճանաչվեց պատմության և իրավագիտության ֆակուլտետը։ Խաղի ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով։ Մրցատյանի անունից շնորհակալության և գովեստի խոսքեր հնչեցին խաղի բոլոր մասնակից թիմերին և կազմակերպիչներին:
17078153_500718793649393_511568099_n