06 Mar

Մարտի 5-ին` հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին համատեղ այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և Արարատում գտնվող ու Սպարապետի անունը կրող զորամաս:
Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո երիտասարդներն ուղևորվեցին Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատում գտնվող և նրա անունը կրող զորամաս: Զորամասում երիտասարդները ռազմահայրենասիրական համերգ կազմակերպեցին, որի ընթացքում զորամասի 10 զինծառայողների շնորհակալագրեր և նվերներ հանձնվեցին:
Այցի շրջանակներում երիտասարդները զորամասի գրադարանին գրքեր նվիրեցին:
Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, Վազգեն Սարգսյանը ոչ միայն քաղաքական, ռազմական ու հասարակական, այլև պետական գործիչ է:
<<Այն ծրագրերը, այն գաղափարները, որ Սպարապետը ժամանակին մտածել և ծրագրավորել է, այսօր մենք կարողանում ենք կյանքի կոչել` ունենալով հզոր բանակ և պաշտպանված սահմաններ,-իր խոսքում նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու ավելացրեց,-Վազգեն Սարգսյանը եղել է նաև ՀՀԿ նախագահ, և նրա իրականացրած ծրագրերից որոշները այսօր իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Մենք պետք է տոնենք Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քանի որ այս օրը նման հայորդի է ծնվել: Հայաստանի Հանրապետությունը Սպարապետի օգնությամբ կարողացել է հաղթանակներ գրանցել, որոնց կրողներն այժմ մենք բոլորս ենք և մենք իրավունք չունենք նման հայորդիների երազանքներն ու ծրագրերը խեղաթյուրել>>:
ՀՊՄՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը կարևորեց նման այցերի դերը` նշելով, որ ուսանողները պետք է ճանաչեն Սպարապետին, նրա կերպարը և շարունակեն ապրել նրա թողած պատգամներով:
KHKH-31

KHKH-35

KHKH

KHKH-122

KHKH-109