29 Mar

Այսօր՝ մարտի 29-ին, ՀՊՄՀ ՈւԽ Ինտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության, Հատուկ կրթության, Բանասիրական, Օտար լեզուների և Կուլտուրայի ֆակուլտետների միջև տեղի ունեցավ տոնական ինտելեկտուալ խաղ՝ նվիրված կանանց միամսյակին: Խաղի մեկնարկից առաջ ներկաներին ողջունեց ՀՊՄՀ ՈւԽ Ինտելեկտուալ ակումբի պատասխանատու Էլյա Խաչատրյանը, ով ևս մեկ անգամ շնորհավորեց իգական սեռի ներկայացուցիչներին, իսկ մասնակիցներին մաղթեց հաճելի և հետաքրքրիր խաղ, որից հետո Էլյա Խաչատրյանը ներկայացրեց խաղի կանոնները, և սկսվեց խաղի առաջին փուլը: Խաղը ընթացավ չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրն առանձնացավ իր հետաքրքրությամբ: Ուժեղ, գեղեցիկ և լարված խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը: Չնչին միավորների տարբերությամբ երկրորդ հորիզոնականում էր Կրթության, հեգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, իսկ երրորդ տեղում՝ Հատուկ կրթության ֆակուլտետը:
Ինտելեկտուալ ակումբը սիրով շնորհավորում է հաղթող թիմերի մասնակիցներին և մաղթում է մեծ հաջողություններ: Նշված երեք ֆակուլտետների թիմերի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով:
17457582_767167630129047_2405271824683905563_n

17554336_614305328756749_5875397093496323851_n

17572136_249556412173918_1434006111_o