04 Apr

Այսօր` Ապրիլի 4-ին,Կուլտուրայի ֆակուլտետում անցկացվեց, ԿՀՍ Ուսանողական խորհրդի Մշակույթի ակումբի կողմից կազմակերպված և այդքան երկար սպասված, միջոցառումը, որը նվիրված էր կանանց միամսյակին: Տերյանական շնչով կազմակերպած միջոցառման խորագիրն էր` «Իմ հոգում էլ…»: Միջոցառմանը ներկա էին՝ դասախոսներ, ուսանողներ և հյուրեր:
Միջոցառումը սկսվեց գեղեցիկ հույզեր արթնացնող «Իմ խաղաղ երեկոն է հիմա…» բանաստեղծությամբ: Ֆակուլտետի շնորհալի ուսանողները հանդես եկան կնոջ գեղեցկության, քնքշանքի, հավատարմության մասին ներբող-բանաստեղծություններով ու երգերով, որոնք ուղեկցվում էին կիթառի և դաշնամուրի ելևէջների ներքո: Ուսանողների պայծառ ժպիտներն ու անկեղծ խոսքերը լուսավոր և ջերմ մթնոլորտ էին ստեղծել դահլիճում. յուրաքանչյուրի խոսքը լի էր հույզերով, սիրով և պարզությամբ: Միջոցառման ավարտն ավետեց խելահեղ տանգոն` իր շրջապտույտի մեջ առնելով պարող զույգերին:
Ուսանողական խորհուրդը մեկ անգամ ևս շնորհավորում է գեղեցիկ սեռի միամսյակը` ցանկանալով բոլոր կանանց ուժ ու հաստատակամություն, շրջապատված լինեն ջերմությամբ և զգան լիիրավ երջանիկ, քանզի կանայք, արժանի ենք ունենալ մեծարման միամսյակ:17690585_1292096207525099_1081699392_n

17690792_1292096190858434_704930678_n

17806987_1292096197525100_284089810_n