07 Apr

Այսօր վաղ առավոտից ամբողջ համալսարանում տիրում էր տոնական տրամադրություն. առիթը Մայրության և գեղեցկության տոնն էր:
Ծաղիկներ համալսարանի կին այցելուներին, ուսանողներին, ֆլեշ մոբեր, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, գեղանկարներ, գունանկարներ. բոլոր ձեռնարկներում կինն է, մայրը, գեղեցկությունն ու սերը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները մայրերի հանդեպ սերն արտահայտել էին ձեռագործ աշխատանքներում՝ նկարներ, տիկնիկներ, տարբեր նյութերով արված ստեղծագործություններ:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնն այս տարի ևս նշանավորվեց ուսանողական ցուցահանդեսով: Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսն ուղեկցվեց ՀՊՄՀ-ի «Ջութակահարների անսամբ»-ի կատարումներով:
Օրվա առթիվ շնորհավորանքներ եղան նաև Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողների կողմից: Տարբեր ազգերի պարային համարներից կազմված ֆլեշմոբն ամփոփվեց հայկական քոչարիով, ապրիլյոթյան շնորհավորանքներով ու մաղթանքներով:
Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին երիտասարդների կողքին լինելու, խրախուսելու համար՝ ապագա մանկավարժներին հորդորելով ընդօրինակել լավագույն փորձը.երկրի հաջողության գլխավոր գրավականը ներկա և ապագա մանկավարժներն են:
Ուսանողական խորհուրդը ևս միանալով բոլոր շնորհավորանքների շնորհավորում է ձեզ՝ սիրլեի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, ապրիլի 7-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ ձեզ ուղեկիցը:
27f9da95fcca47094c

17820447_785299594957643_827186376_o

17821522_186204665224293_745547434_n

f2c0f28ea85e601942