15 Apr

Ապրիլի 15-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնկացնում էին ուսումնական բոլոր հաստատությունները, այդ թվում նաև Մանկավարժական համալսարանը, որը նույնպես իր փոքրիկ օգնությունը ցույց տվեց քաղաքի մաքրման գործում: Մեր համալսարանին հատկացվել էր Օղակաձև այգու տարածքը, որը վերջացնելուց հետո ուսանողները մաքրեցին նաև համալսարանի տարածքը: Շաբաթօրյակին մասնակցում էին համալսարանի բոլոր ֆակուլտետներից ուսանողներ, ովքեր խմբերի բաժանված իրականացնում էին տարածքի մաքրման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, համալսարանի դասախոսական կազմը:
Նրանք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ համալսարանի շուրջբոլորը դարձնել ավելի մաքուր ու կանաչ տարածքներով լի:17974033_1297059077051331_423914818_n