18 Apr

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հերթական տոնական օրն այս անգամ էլ ավելի վառ գույներ և եռանդ էր ստացել: Ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը մեծ շուքով տոնեց քրիստոնյա աշխարհի կարևորագույն տոներից մեկը`Սուրբ Զատիկը: Ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերը ներկայացրին տոնը ավետող և խորհրդանշական սեղանները: Ձևավորված սեղաններից յուրաքանչյուրը յուրովի էր բնորոշում տոնի խորհուրդը: Ամեն մեկը փորձել էր ներկայացնել հայկական ավանդական,տոնական սեղանն իր պատկերացմամբ:Այս ամենն ուղեկցվում էր հայկական ազգային նվագարանների ելևէջներով:
Պահպանելով օրվա տոնական տրամադրությունը` կազմակերպվել էր մրցույթ կուրսերի միջև, որտեղ գնահատվում էին ստեղծագործական հմտությունները, ավանդական մոտեցումները և ուսանողների տեղեկացվածությունը տոնի խորհրդի վերաբերյալ: Տոնախմբությանը ներկա էին ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, ՀԵՀԵՄ-ի հոգևոր համակարգող Գեղամ սարկավագ Ավետիսյանը, մի շարք դասախոսներ և ուսանողներ:
Ժյուրիի անդամների որոշմամբ մրցանակային 3 տեղերը կիսեցին հետևյալ կուրսերը` I տեղ`Սոցիալական մանկավարժություն 1-ին կուրս, II տեղ`Սոցիալական աշխատանք 2-րդ կուրս, III տեղ`Հոգեբանություն 1-ին կուրս:
Ուսանողական խորհուրդը՝ Աստծո որդու` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով շնորհավորում է բոլորին, մեղթում հույս, հավատ ու սեր և մեկ անգամ էլ կրկնում`
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:18009957_184901788695418_1540326211_n

18035087_1231518746946484_1644950373_n