23 Apr

Ապրիլի 23-ին՝ ժամը 20.00, Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը, որը կազմակերպել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ջահերով երթին միացել էին ՀՊՄՀ մի խումբ ուսանողներ, բոլորի պահանջը ոճրագործ Թուրքիայից մեկն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը փաստեց, որ ջահերով երթը համահայկական միջոցառում է, և այս միասնականությունը, որ տիրում է Ազատության հրապարակում, երիտասարդների մոտ, նոր որակ է հաղորդում պահանջատիրության մեր պայքարին։
Երիտասարդների երթն ուղղվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ոգեկոչելու Մեծ ոճրի զոհերի հիշատակը։
4eec1992b82073f35e98ddd423866d6f

18034018_1869930173249145_6507620222733449135_n