24 Apr

Այսօր Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Աբովյանականները ծաղկեպսակ դրեցին 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով հուշահամալիր այցելած մանկավարժների պահանջը մեկ դար անց էլ նույնն է՝ Հայոց Ցեղասպանության ճանաչում, արդարության վերականգնում, պահանջ և կոչ Թուրքիային՝ ընդունել հայերի նկատմամբ կատարած հանցանքը:

ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը վստահ է`ունենալու ենք մեծ, լայնածավալ և հզոր երկիր, միայն թե զարգացող աշխարհում պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերներին, իսկ պահանջատիրության հարցում անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր: Պատմաբանը նկատում է`միայն հուզական, հրապուրիչ և կարճաժակետ առաջարկներով խնդիրը չի լուծվի.այդ առումով երիտասարդ սերունդը շատ ավելի պրագմատիկ է.«Մանկավարժական համալսարանում սովորող ապագա պատմաբաններից շատերն իրենց ավարտական աշխատանքներում անդրադառնում են Առաջին հանրապետության հիմնադրմանը, Առաջին համաշխարհային պատերազմին, Ցեղասպանությանը: Սա վկայում է այն մասին, որ խնդիրը կա և մնում է արդիական: Մասնագիտական խորություն, ճշմարտացիություն.աշակերտներին,ուսանողներին փոխանցած գիտելիքները պետք է լինեն տրամաբանված, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդյունքի»,-հավելեց պատմաբանը:

Մանկավարժական համալսարանն ամեն տարի միանում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման երթին:
Աղբյուրը՝ https://aspu.am80144d0bbf6ab33b75

8a662700824a81a55e

cdf8e89c8e931027bb

f2612ec1156a49d994