04 May

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում մրցակցությունը դեռ շարունակվում է տարբեր սպորտաձևերում: Յուրաքանչյուր թիմ փորձում է պատվով հաղթահարել իրեն հասած փորձությունը: Ամեն տարի մեկնարկվող միջֆակուլտետային մրցաշարում բուհի 10 ֆակուլտետները մրցում են և փորձում առավելագույն բարձր առաջադիմություն ցուցաբերել, հաղթել և վերցնել գավաթը: Մրցակցային խաղերի ընթացքը շատ հետաքրքիր է և լարված: Սպորտաձևերի մրցակցային երկու շաբաթվա տվյալներն հետևյալն են՝
Տղաների ֆուտբոլ՝ 1. Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ
2. Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
3. Վարժարան (ավագ դպրոց)
Աղջիկների ֆուտբոլ՝ 1. Վարժարան (ավագ դպրոց)
2. Օտար լեզուների ֆակուլտետ
3. Հատուկ կրթության ֆակուլտետ
Շախմատ՝ 1. Վարժարան (ավագ դպրոց)
2. Մաթեմատիկայի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
3. Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
Սեղանի թենիս՝ 1. Մաթեմատիկայի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
2. Վարժարան (ավագ դպրոց)
3. Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
Հրաձգություն՝ 1. Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
2. Մաթեմատիկայի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
3. Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
Այսքանով ամփոփում ենք երկու շաբաթվա արդյունքները և խոստանում մնացած արդյունքների մասին շատ շուտով տեղեկացնել, քանի որ մեր հետաքրքիր սպորտային մրցաշարը դեռ ընթացքի մեջ է:17991593_1024738654326488_1078168908477236859_o

18056820_428251057534051_3010910282772028483_n

18156948_1260864070698857_1960251952426800185_n

18159621_1913694785543481_675540197_o