09 May

Մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն. մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:

Եռատոնի առթիվ այս տարի ևս Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ նախ ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակի» զբոսայգի:

Ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` աբովյանականները գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կատարվող երթի մասնակիցներից է նաև Մանկավարժական համալսարանի Գրադարանի տնօրեն, Արցախյան պատերազմի հերոս, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը:

«Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսն առանձնահատուկ ամիս է. բազում հաղթանակներ` Ավարայրի ճակատամարտից մինչև 1992 թվական, երբ 200-ամյա գերությունից ազատագրվեց Արցախի մայրաքաղաք Շուշին»,-նշեց Տիգրան Պետրոսյանցն ու հույս հայտնեց, որ հայ ազգը կկարողանա պատվել այն մարդկանց, ովքեր հաղթանակի ճանապարհին տվեցին իրենց արյունը:

Տիգրան Պետրոսյանցը կարևորեց Մանկավարժական համալսարանի` եռատոնի առթիվ ամեն տարի կազմակերպվող երթը` վստահեցնելով, որ ապագա մանկավարժը նախ իր մտածողության մեջ պետք է հայրենասիրություն ունենա, որ կարողանա այն փոխանցել եկող սերունդներին. «Պետք է արժևորենք նախկին հաղթանակներն ու տոնենք նորերը»:
Աղբյուրը՝ https://aspu.am
90f6bb5dfec9031fdb

44474a5dc7bafdbcf918320837_634339623419986_4449831701125073120_o

18403171_436942506664906_3842444092224286994_n