12 May

ՀՊՄՀ Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի Մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացավ երկար սպասված միջոցառումը` նվիրված մայիսյան հաղթանակներին: Ցերեկույթին ներկա էին ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ ` ոչ միայն Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության, այլ նաև այլ ֆակուլտետներից: Միջոցառման ընթացքում հնչեցին մի շարք հայրենասիրական երգեր, մասնակիցներն իրենց գեղեցիկ բեմադրված պարերով ոգեշնչեցին ներկա գտնվող հյուրերին, և իհարկե միջոցառումն ուղեկցվում էր գիտառի գեղեցիկ նվագակցությամբ: Միջոցառման ավարտից հետո իր շնորհակալական խոսքով հանդես եկավ ԿՔԱ ֆակուլտետի դեկան ` Ռուզաննա Սադոյանը և Ոսանողական խորհրդի նախագահ Թամարա Մնացականյանը: Միջոցառման ավարտից հետո մասնակիցները բաց թողեցին խաղաղություն խորհրդանշող աղավնիներ: Ինչպես կասեր Նժդեհը ` հայրենիքը ձեռք է բերվում ամեն սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:
18451864_1921519714760988_726663578_o

18452389_1921519324761027_1489370246_o