01 Jun

Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում և այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է:
Այս ամենից անմասն չմնաց նաև ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը: Վերջինիս նախաձեռնությամբ համալսարանի շրջանում գտնվող երեխաներին ուսանողները նվիրում էին գույնզգույն փուչիկներ և իրենց մաղթանքներն էին հղում:
ՀՊՄՀ ՈՒԽ-ն նույնպես շնորհավորում է բոլոր փոքրիկներին, ցանկանում, որպեսզի նրանք միշտ լինեն առողջ, առույգ, զվարթ ու երջանիկ: