05 Jun

Օգոստոսի 21-29-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքում Ուսանողական խորհրդի ջոկատի կազմավորման համար ընդունվում են հայտեր։ Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, ֆուտբոլ, ազգային խաղեր, երգ, պար, նորաձևություն, նկարչություն, ֆիլմ, հումոր, բրեյն ռինգ, «Բազե բանալի» ։ Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Հավաքի ընթացքում, մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթներից բացի, սպասվում են նաև հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով լի օրեր։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ընդգրկվել «Բազե-2017»-ի Ուսանողական խորհրդի ջոկատում, կարող են դիմել Ուսանողական խորհուրդ կամ զանգահարել 098442894 հեռախոսահամարով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 9-ը է։