01 Jul

Մանկավարժական համալսարանի ուսանող 22-ամյա Նարե Հարությունյանն ունի առողջական խնդիր. նրա մոտ հայտնաբերվել է օստեոսարկոմա: Նա գերազանց առաջադիմությամբ սովորում է Կուլտուրայի ֆակուլտետի մագիստրատուրայի I կուրսում:

Նարե Հարությունյանի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 6 ամիս առաջ: Բուժման համար անհրաժեշտ գումար չունենալու պատճառով Նարեին հնարավոր չի եղել տեղափոխել արտերկիր:

Նարե Հարությունյանն այժմ բուժվում է Հայաստանում. քիմիաթերապիայի կուրսերը շարունակելու համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:
Մանկավարժական համալսարանի ուսանողները միացան նախաձեռնությանը:19686385_1600171186668329_1156545649_o