27 Sep

Հարգելի´ ուսանողներ, մեկնարկում է ՀՊՄՀ <<Լավագույն ուսանող>> մրցույթը: Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, որոնց տվյալները համապատասխանում են <<Լավագույն ուսանող>> մրցույթի կանոնադրության չափանիշներին: Դրանք են՝
1. առնվազն 4 կիսամյակ անընդմեջ ՀՊՄՀ-ում սովորելը
2. գերազանց առաջադիմությունը
3. հասարակական ակտիվությունը
4. առնվազն 1 օտար լեզվի տիրապետելը
5. գիտական կամ ստեղծագործական աշխատանքներում
ներգրավվածությունը
6. օրինակելի վարքը
7. այլ բացառիկ հանգամանքներ
Դիմում -հայտերը ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 20-ը, դիմումները ներկայացնել տվյալ ֆակուլտետի ուսանողական խորհրդին: