06 Oct

«Ես չէ, որ պետք է կարևորեմ մանկավարժի դերը մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում: Մանկավարժ լինելը կոչում է, և ես կարծում եմ, որ մենք պետք է դառնանաք այն պետությունը, որտեղ այդ մասնագիտությունը կլինի ամենապահանջվածն ու էլիտարը: Ըստ իս, մանկավարժությունն իսկապես ամենաէլիտար մասնագիտությունն է, որովհետև բացառապես և նախևառաջ նրանով է պայմանավորված՝ ինչպիսի քաղաքացի, զինվոր, սպա, պետական ծառայող, և, առհասարակ, հոգևոր և արժեքային համարկարգում կապրի ՀՀ քաղաքացին»,- այսօր Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում կայացած Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդմնառության հանդիսավոր արարողության ընթացքում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՊՄՀ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Առաջին կուրսեցիների երդմնառության հանդիսավոր արարողությունը ինչպես ամեն տարի այս տարի ևս վերածվել էր գունավոր տոնախմբության, երգ ու պարի, սակայն տարբերվում էր նրանով, որ յուրաքանչյուրի կյանքում մնում է որպես անմոռաց և յուրահատուկ օր: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Մայր Աթոռի Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, գերաշնոր Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Ուսանողական խորհրդի նախագահ՝ Ներսիկ Մարգարյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և հյուրեր:
Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով կարևոր օրվա առթիվ և բարի երթ մաղթելով ուսանողներին, նկատեց, որ 95-ամյա բուհն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք համալրել են երկրի ուսուցչական և մշակութային դարբնոցները.«Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով.հենց նրանք են հարյուր-հազարավոր հայորդների սովորեցրել գրաճանաչությանը, ճանապարհ բացել դեպի մեծ կյանք, սովորեցրել ապրել»:
Գերաշնորհ հայրը, որպես հոգևոր խրատ, ուսանողերին հորդորեց՝ կյանքի ժամերը ճիշտ օգտագործել, չվատնել երիտասարդության գունեղ օրերն ու դրանք հարստացնել հոգևոր արժեքներով:
Ուսանողական խորհրդի ղեկավարն էլ շնորհավորեց ու մաղթեց բարի երթ:
Բանասիրական ֆակուլտետի ուսանող Կառլեն Նազարյանը վստահ է՝ Մանկավարժականում կիրականացնի վաղեմի երազանքը: Մեկամսյա ուսումնառության ընթացքում հասկացել է՝ դասավանդողներն ավագ ընկերներ են, որ սովորեցնում են մանկավարժության խորհուրդն ու սերունդների կրթման առաքելությունը:
Երդմնառության միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:6a067eba34f0d46aa6

c55303aeb33c4e1008

e5fdf4dfe280631c4c

e60865363741de83af