20 Oct

Ուշադրություն հարգելի՛ ուսանողներ, ՀՊՄՀ <<Լավագույն ուսանող>> մրցույթին դիմելու ժամանակահատվածը երկարաձգվել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 27-ը: Շտապեք ներկայացնել ձեր դիմում-հայտերը ֆակուլտետի ուսանողական խորհուրդին:
Հիշեցնում ենք՝ մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, որոնց տվյալները համապատասխանում են <<Լավագույն ուսանող>> մրցույթի կանոնադրության չափանիշներին: Դրանք են՝
1. առնվազն 4 կիսամյակ անընդմեջ ՀՊՄՀ-ում սովորելը
2. գերազանց առաջադիմությունը
3. հասարակական ակտիվությունը
4. առնվազն 1 օտար լեզվի տիրապետելը
5. գիտական կամ ստեղծագործական աշխատանքներում
ներգրավվածությունը
6. օրինակելի վարքը
7. այլ բացառիկ հանգամանքներ: