21 Oct

Այն, որ Երևանը օրավուր դառնում է ավելի բարեկարգ ու մաքուր,կփաստի յուրաքանչյուր երևանցի:Քաղաքի ամենօրյա մաքրության աշխատանքներին հետևում են պարբերաբար անցկացվող շաբաթօրյակները:
Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնկացնում էին ուսումնական բոլոր հաստատությունները, այդ թվում նաև Մանկավարժական համալսարանը, որը նույնպես իր փոքրիկ օգնությունը ցույց տվեց քաղաքի մաքրման գործում: Մեր համալսարանին հատկացվել էր Օղակաձև այգու տարածքը, որը վերջացնելուց հետո ուսանողները մաքրեցին նաև համալսարանի տարածքը: Շաբաթօրյակին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, բոլոր ֆակուլտետներից ուսանողներ, ովքեր խմբերի բաժանված իրականացնում էին տարածքի մաքրման աշխատանքները:4

6

5