25 Oct

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները ուխ բնապահպանական ակումբի նախաձեռնությամբ այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան: Թանգարանը, որը արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականին: Այն եզակի է տարածաշրջանում իր հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում:
Թանգարանի հետապնդած նպատակը բնակչությանը էկոլոգիական դաստիարակությանը և կրթությանը, ինչպես նաև բնապահպանական քարոզչությանը մասնակից դարձնելն է: Իսկ որպեսզի այս ամենը իրական դառնա մենք՝ երիտասարդներս պետք է հաճախակի կազմակերպենք այդպիսի այցելություններ, ու ոչ միայն մենք այլ նաև մեր համակուրսեցիներին ու ընկերներին պետք է ծանոթացնենք մեր փոքր երկրի գեղեցիկ բնության և մեծ ու հարուստ կենդանաբանական աշխարհի հետ:22831202_726678450862871_415617149_o

22833737_726678574196192_378003029_o