03 Nov

Այսօր ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ 2017թ․-ի լավագույն ուսանողի ընտրությունը։ «Լավագույն ուսանող» մրցույթի 3 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները, որոնք համապատասխանում էին մրցույթի չափանիշներին։ Մրցույթին ներկա էին «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը՝ նախագահ Էդիկ Գուլյանի գլխավորությամբ։ Քվեարկության արդյունքում ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց 3-րդ կուրսի ուսանողուհի Զվարթ Ամբրոյանը։ ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Զվարթ Ամբրոյանին` ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններ:23192974_1582290315147510_1294562194_n

23192510_543846005976652_266051940_o