05 Nov

Առողջ մրցակցություն, չափանիշներին համապատասխան ընտրություն և արժանիի հաղթանակ. ահա այն կարգախոսները, որոնցով առաջնորդվելով ընտրվեց ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանողը:
2017 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանողի ընտրությունը: Ջերմ և առողջ մրցակցային մթնոլորտում պայքարում էին 5 առաջադրված ուսանողուհիներ:Մրցույթին ներկա էին «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը՝ նախագահ Էդիկ Գուլյանի գլխավորությամբ։
Բարդ ընտրության և քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ, ՄՖԻ ֆակուլտետի 2017 թվականի <<լավագույն ուսանող>> տիտղոսին արժանացավ Աստղիկ Չիլինգարյանը:
Շնորհավորում ենք նրան արժանի հաղթանակի համար և մաղթում նորանոր բարձունքների նվաճում:23032760_1935072196713382_8035023587929093844_n

23224650_558418154535473_1972342954_o