06 Nov

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանողի ընտրությունը կայացավ նոյեմբերի 6-ին: Մրցույթին իրենց թեկնածությունն էին առաջադրել 2 ուսանող: Ընտրությանը ներկա էր «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը՝ նախագահ Էդիկ Գուլյանի գլխավորությամբ։ Երկու մասնակիցների տվյալները ներկայացնելուց հետո թեկնածուները խոսեցին մրցույթից իրենց ակնկալիքների մասին:Չնայած մրցութային տրամադրությանը ընտրությունը անցավ դրական մթնոլորտում: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանող ճանաչվեց պատմության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Սահրադյանը: Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Մարինե Սահրադյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: