06 Nov

Այսօր՝նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանողի ընտրությունը:Առաջադրված 4 թեկնածուներից յուրաքանչյուրն էլ այս տիտղոսին արժանի ուսանողներ էին: Մրցույթին ներկա էր «լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը՝ նախագահ Էդիկ Գուլյանի գլխավորությամբ։
Միասնական քվեարկության արդյունքում ֆակուլտետի <<լավագույն ուսանող>> տիտղոսին այս տարի արժանացավ Զինվորական հոգեբանության 4-րդ կուրսի ուսանող Լևոն Ներսիսյանին: Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Լևոն Ներսիսյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ:23335605_1493479537386764_1405675892_o