06 Nov

Ահա և կայացավ երկար սպասված արարողությանը։ Պարզ դարձավ Հատուկ կրթության ֆակուլտետի «լավագույն ուսանող» կոչումը կրողը։ Առաջադրված էր հինգ թեկնածու, ովքեր ներկայացան և ներկաների դատին հանձնեցին իրենց անցած ճանապարհը։ Ձայների բացարձակ առավելությամբ Հատուկ կրթության ֆակուլտետի լավագույն ուսանող դարձավ Սեդա Մանուկյանը։ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Սեդա Մանուկյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: