07 Nov

Այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացավ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 2017 թ. լավագույն ուսանողի ընտրությունը: Ներկա էին մրցույթի հանձնաժողովը, նախագահ ՝ Էդիկ Գուլյանի գլխավորությամբ և ֆակուլտետի ուսանողներից կազմված ընտրող հանձնախումբը: <<Լավագույն ուսանող>> տիտղոսին այս անգամ առաջադրվել էին 2 արժանի թեկնածուներ՝ Սարգիս Միրզոյանը և Լիլիթ Ղալեչյանը: Արդյունքում հաղթող ճանաչվեց մագիստրոս 1-ին կուրսի, քիմիայի բաժնի ուսանողուհի՝ Լիլիթ Ղալեչյանը: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ:23360907_965237473614514_319724824_n

23414519_2004958636417095_279097836_n