08 Nov

23414524_770454913126490_1892025187_nՆոյեմբերի 7-ին կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2017 թ. լավագույն ուսանողի ընտրությունը: Ներկա էին մրցույթի հանձնաժողովը, նախագահ ՝ Էդիկ Գուլյանի գլխավորությամբ և ֆակուլտետի ուսանողներից կազմված ընտրող հանձնախումբը: <<Լավագույն ուսանող>> տիտղոսին այս անգամ առաջադրվել էին 4 արժանի թեկնածուներ: Արդյունքում հաղթող ճանաչվեց մագիստրոս 1-ին կուրսի, երաժշտական կրթություն բաժնի ուսանողուհի՝ Վարդիթեր Կարապետյանը: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ: