10 Nov

Մանկավարժական համալսարանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի խորհրդանշական էր. բուհը նշում է հիմնադրման 95-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի հաղթող այս տարի ճանաչվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղալեչյանը:

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին տոնական ցերեկույթի ընթացքում, իսկ Մանկավարժականի 2017-ի լավագույն ուսանողը կմեկնի Մոնտենեգրո:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ուսանողներին շնորհավորեց Ուսանողության համաշխարհային օրվա առթիվ և ընդգծեց, որ երիտասարդությունից պահանջը եղել և մնում է նույնը՝ թարմություն, նոր գաղափարներ, նոր դեմքեր՝ խարսխված հայրենասիրությամբ ու պետականաշինությամբ. «Ամեն տեղ էլ լավագույններ լինում են.պետք է լինեն նաև ուսանողության մեջ: Նրանք այն մարդիկ են, որ ջանք չեն խնայում, առավել նպատակասլաց են. արդյունքները շոշափելի են՝ այսօր լավագույնն են բուհում, վաղը՝ աշխատավայրում և այդպես շարունակ»:

Բուհի լավագույն ուսանող Լիլիթ Ղալեչյանը aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ հաղթանակն անսպասելի էր: Լիլիթն ուսմանը զուգահեռ գիտական գործունեություն է ծավալում Օրգանական քիմիայի ինստիտուտում:

Ապագա քիմիկոսը շնորհակալություն հայտնեց անաչառ վերաբերմունքի, աջակցության համար՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի հարազատ բուհում ստացած գիտելիքներն ի նպաստ երկրի ծառայեցնելու:

Տոնական ցերեկույթն ուղեկցվեց համերգային ծրագրով. երիտասարդների միջազգային օրվա և լավագույններին պարգևատրելու առթիվ շնորհավորեցին և իրենց կատարումները նվիրեցին Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Խանաղյանը, Սոնա Ռուբենյանն ու Արսեն Սաֆարյանը:Աղբյուրը՝ https://aspu.am/ 5da782fbc0a1344368

0685ee3c66d3e9e7ae

5fb747555f73fe9a87

7e0b2d9419aaaff321

945a5d9eca8d33456c

606933f7d77dc85cc3

180027623dcc4549c9

ad676df35ffae7591b

b034b81c091927576c

dba482c643ebcafc02

fcddd4dcd9bd528607